01-02-2014 10:34

Հայաստանում ծնելիության մակարդակը ցածր է

 Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Հայաստանում 2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 41 770 երեխա, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով կամ 710-ով: Ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.8%: Վիճակագրական այս ցուցանիշները այսօր հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ նույն տվյալների՝ ծնված երեխաներից 22 200-ը տղաներ են, իսկ 19 570-ը աղջիկներ: Մահացության թիվը նախորդ տարվա ընթացքում նվազել է, եթե այն 2013թ-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 653 դեպք, ապա 2012թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 801 դեպք:

Մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում ծնվել է 15 396 երեխա, իսկ մարզերից ամենաշատ երեխաները ծնվել են Արարատում՝ 3 663, այնուհետև Կոտայքում՝ 3 632 , Արմավիրում՝ 3 614, Շիրակում՝ 3 535, Գեղարքունիքում՝ 3 190, Լոռիում՝ 3 168, Արագածոտնի մարզում՝ 1 948, Տավուշում՝ 1 500, Սյունիքում՝ 1 479: Ծնված երեխաների թվաքանակը ամենաքիչը գրանցվել է Վայոց Ձորում՝ 645: