Բավ է պառակտվել
18-09-2014 14:10

Նորագյուղ թաղամասում վրաերթի են ենթարկել 7–ամյա աղջկա

Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Պարզել է, որ «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը, ժամը 19.10-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել երեխային և պատճառել վնասվածքները: Կատարվում է քննություն: