30-09-2014 16:32

Երևանում հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Քիչ առաջ Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին, հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում են գտնվում իրավապահները, հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկություններով, մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի: Վեճի պատճառները պարզ չեն:Ոստիկանությունից հաստատել են միջադեպը, հայտնել, որ դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ: