Բավ է պառակտվել
01-05-2014 13:42

Երևանում կոմունիստներն ավանդական երթ են սկսել

Այսօր Երեւանում մեկնարկել է կոմունիստների ավանդական մայիսմեկյան երթը: Մաշտոցի պողոտայում կազմակերպված միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության կողմնակիցները:

Ակցիայի ընթացքում կոմունիստները երգում են խորհրդային ժամանակների եւ հեղափոխական բնույթի ռուսական եւ հայկական երգեր:

Երթի մասնակիցները բազմաթիվ կարմիր դրոշներ են պարզել եւ լոզունգներ` ի պաշտպանություն սոցիալիստական համակարգի եւ Ռուսաստանի հետ միության ամրապնդման:

Նշենք, որ երթի մասնակիցները աջակցություն են հայտնում Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական միություններին անդամակցմանը: Հենց այդ պատճառով շարասյունը դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն է ձգվում, որտեղ հայ եւ ռուս ժողովուրդներին ուղղված ուղերձ կընթերցվի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` հետխորհրդային տարածքում ինտեգրման ակտիվացմանն ուղղված ջանքերին աջակցության խոսքեր կասվեն:

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն է հայտնել, ժամանակակից Հայաստանում աշխատողների` իրենց իրավունքների համար պայքարը նոր նշանակություն է ձեռք բերում, քանի որ այդ իրավունքները մշտապես խախտվում են: Ըստ նրա աշխատողների համերաշխության միջազգային օրը առաջնային նշանակություն է ձեռք բերում, եւ իսկական տոնակատարության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: