Բավ է պառակտվել
18-06-2014 16:21

Արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 9200 ջրթափ խողովակ

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով:
Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև ճոպանների օգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից: