Բավ է պառակտվել
21-03-2014 16:48

Երևանում հայտարարվել է մաքրության օրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթեւեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաեւ այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։ Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին որոշ տեղերում միանում են նաեւ բնակիչներն ու սիրով մասնակցում մաքուր Երեւան ունենալուն ուղղված քաղաքապետի նախաձեռնությանը: