Բավ է պառակտվել
21-05-2014 17:11

Երևանի վարչական բոլոր շրջաններում շարունակվում են պարտադիր բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում է ամենօրյա հսկողությունը տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ:Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Հիշեցնենք, որ տարվա բոլոր եղանակներին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների պարտադիր կատարումը Երևանի ավագանու որոշման պահանջն է:
Ներկայում մայրաքաղաքում հաշվառված է հարակից ընդհանուր օգտագործման տարածք ունեցող ավելի քան 14 հազար օբյեկտ: Դրանց մի մասում հարակից տարածքները ենթակա են կանաչապատման, իսկ մնացածներն էլ, որոնք չունեն կանաչապատ տարածքներ, պետք է բարեկարգվեն:
Այն տնտեսվարողները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները կամ թերանում են դրանց կատարման մեջ, ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Նշենք նաև, որ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել ու գործում է Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգը, ուր մուտքագրված են հարակից տարածքների մշտապես թարմացվող լուսանկարները, տնտեսվարողների տրամադրած և նրանց կողմից ստորագրված սխեմաների, նախազգուշացման և արձանագրությունների թերթիկների լուսապատճենները: