Բավ է պառակտվել
30-09-2016 14:12

Ամառը Իրանից գալիս է Հայաստան

Հայաստանում հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինի արևոտ և առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում։ Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի համեմատ աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե այսօր Երևանում կանխատեսվում է +18…+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25…+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում` մինչև +30-ի: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների: «Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսվել է +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին +28,9, տեսնենք կգերազանցե՞նք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, թե՞ ոչ»,– նշել է Սուրենյանը: Հոկտեմբեր ամսին ընդհանուր առմամբ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը` նորմայից պակաս, այսինքն`սպասվում է ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է Հայաստանի կլիմայական պայմաններում: