Բավ է պառակտվել
01-12-2016 07:39

Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը

Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը 2016 թվականին: Վարկանիշը կազմվել է  Ռուսաստանից երկու ուղղությամբ ավիատոմսերի նախապատվիրման տվյալների հիման վրա։

Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիների նախընտրած օտարերկրյա ուղղությունների տասնյակը 2016 թվականին ունի հետևյալ տեսքը` Երևան, Թիվատ, Բարսելոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Փարիզ, Նյու Յորք, Հռոմ, Բելգրադ, Միլան։ Այնուհետև` Ամստերդամ, Բանգկոկ, Լոնդոն, Մինսկ և Թբիլիսի:

Նախորդ տարվա վարկանիշի համեմատ, տասնյակից դուրս են մնացել Ստամբուլը (4-րդ տեղ 2015թ.–ին) և Լոնդոնը (9–րդ), ինչպես նաև Օդեսան, Լարնական և Պրահան։

Երևանի` որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ հետաքրքրությունը փորձագետները բացատրում են տեղական ենթակառուցվածքի զարգացմամբ։ Քաղաքն ընդգրկվել է գլխավոր սեզոնում` մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, զբոսաշրջային ուղղությունների տասնյակում, ինչպես նաև գլխավորել է մոսկվացիների նախընտրած ուղղությունները նոյեմբերի տոներին:

Միաժամանակ, հանգիստը Հայաստանում կարելի է բյուջետային համարել` ծախսերի հիմնական մասը կկազմի ավիատոմսերի գնումը, Երևանում նորմալ հոսթել 2016 թվականի դեկտեմբերին կարելի է գտնել մեկ գիշերակացի համար 800-900 ռուբլով։