10-10-2016 18:28

Երևանը`երեխաների հետ ճամփորդությունների համար ռուսաստանցիների նախընտրած 10-ում

Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է: Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման ինտերնետ ծառայությունը:

Թոփ 10-ում են` Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը, Երևանը և Հելսինկին: Վարկանիշը կազմվել է 2016-ի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա:

Ըստ աղբյուրի, ռուս զբոսաշրջիկները երեխաների հետ աշնանային արձակուրդներին Երևան կժամանեն միջինը 2,5 օրով և բնակության համար կվճարեն 50 եվրո 24 ժամվա համար:

Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային գործակալության, 2016-ին երեխաների հետո ՌԴ-ից ԱՊՀ երկրներ և մերձավոր արտերկիր ճամփորդող զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ աճել է 20 տոկոսով: