Բավ է պառակտվել
02-08-2016 13:11

Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների հնգյակում

Հյուրանոցային որոնողական հարթակներից մեկը նշել է ռուս զբոսաշրջիկների համար հանգստյան օրերի ամառային ամենաժողովրդական ուղղությունները։ Երևանը ցանկալի ուղղությունների հնգյակում է:
Վարկանիշը կազմվել է առանց գործակալությունների միջնորդության ճամփորդող զբոսաշրջիկների որոնումների և հյուրանոցային ամրագրումների հիման վրա (2016-ի հունվարի 1-ից հուլիսի 31-ը):
Հայաստանի մայրաքաղաք, ռուսները գալիս են միջինը երկու օրով և հյուրանոցի համար վճարում են օրական 2,6 հազար ռուբլի, իսկ ԱՊՀ-քաղաքներում (3 օր) օրական 2,9 հազար ռուբլի:
2016 թ. ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի 10 քաղաքներն են` Մինսկ, Ալմաթի, Բաքու, Աստանա, Երևան, Կիև, Տաշքենդ, Բիշքեկ, Կիշինյով և Վիտեբսկ: