Բավ է պառակտվել
04-03-2016 12:21

Երևանը ներառվել է Եվրոպայի հնագույն 16 քաղաքների ցանկում (լուսանկարներ)

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Եվրոպայի ամենահին 16 քաղաքներին` իր ընթերցողներին առաջարկելով կյանքում գոնե 1 անգամ այցելել դրանք:


Հետաքրքրական է, որ Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում ներառված է նաև Երևանը, որի մասին հեղինակավոր աղբյուրը գրում է հետևյալը.
«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թ.-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին։



Խորհրդային միության փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում (քաղաքն ուղղակի ապշեցնում է թանգարանների առատությամբ): Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»։


Նշենք, որ տվյալ ցանկում մեր տարածաշրջանից ներկայացված է 3 քաղաք` Երևանը, վրացական Մցխեթն ու Քութաիսին:


Երևանը գտնվում է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկի 16-րդ հորիզոնականում.