08-11-2016 16:09

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար լավագույն 10 քաղաքների թվում

Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների համար երեխաների հետ դպրոցական ձմեռային արձակուրդներին շրջագայության տասը լավագույն քաղաքաների շարքում։

Զբոսաշրջիկները ձմեռային արձակուրդներին Հայաստան կգան միջինում 3 օրով և իրենց կացության համար կվճարեն օրական շուրջ 3,2 հազար ռուբլի:

Թոփ տաս քաղաքներում ընդգրկվել են նաև Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Թբիլիսին, Թալինը, Պրահան, Բուդապեշտն ու Հելսինկին։