Բավ է պառակտվել
12-12-2016 16:38

Երևանը` թաքնված մարգարիտ. Հայաստան պարտադիր այցելելու հինգ պատճառ

 

The Hunting Places տուրիստական հրատարակությունը հրապարակել է հոդված, որում թվարկել է Հայաստան պարտադիր այցելելու հինգ պատճառ:

Երևան. terra incognita

Որտե՞ղ է, գրողը տանի, Երևանը: Անկեղծ ասած, այս հարցը ինձ շատերն են տվել` լիովին անտեղյակ լինելով, թե որտեղ է գտնվում այս թաքնված մարգարիտը: Այս կոսմոպոլիտ քաղաքը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հենց սրտում: Սովորական առավոտը Երևանում սկսվում է զբոսանքից և «Կասկադ» մշակութա-ճարտարապետական համալիրի հարևանությամբ տեղակայված սրճարանի լավ սուրճից: Սակայն կովկասյան երկրի այս մշակութային, քաղաքական և տնտեսական մայրաքաղաքն առաջարկում է ավելին, քան ուղղակի սուրճ: Պատմական ժառանգությամբ հարուստ այս այս վայրը ցնցում է անիրական անդորրով, որն անհնար է մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող ցանկացած այլ մայրաքաղաքում: Խանութներ, որտեղ ներկայացված են նորաձևության վերջին միտումները Եվրոպայից, թանգարաններ, փոքրիկ այգիներ և հրապարակներ կոկիկ սրճարաններով. այս ամենը առկա է Երևանում: Դեռ չհետաքրքրե՞ց: Շարունակեք կարդալը:

Առաջին պատճառ. աներևակայելի հյուրասիրություն

Աշխարհում գիտեն Հայաստանի մասին: Նախորդ տարի ԶԼՄ-ները գրել են նրա մասին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված: Սակայն երկրի մայրաքաղաքը, դրա բնակիչները և մշակույթը հիմնականում անհայտ մնացին: Հաշվի առնելով քաղաքի չափերը`մշակութային կյանքն ապշեցնում է: Այստեղ Միջին Արևելքը միախառնվում է Եվրոպային: Մարդիկ շատ բարեհամբույր են և սիրալիր, տաքսու վարորդները, պարզվում է, որ պատմության ուսուցիչ են և միաժամանակ էքսկուրսավար, ամենուր հյուրասիրություն է տիրում: Տեսարժան վայրերը շատ են, սակայն, առաջին հերթին, պետք է նստել սրճարանում և զրուցել: Երաշխավորում ենք, որ կապշեք:


Երկրորդ պատճառ. պատմությունը հենց ձեր կողքին է

Քաղաքը հիմնվել է մ.թ.ա. 782 թ.-ին: Մինր 1828թ.-ին Ռուսաստանին միանալը, Երևանը պարսկական և մուսուլմանական խանությունների կրոնական իշխանության մայրաքաղաքն էր: Խորհրդային իշխանության տարիներին մզկիթների մեծ մասը և բազմաթիվ եկեղեցիներ քանդվել էին, իսկ քաղաքը նորից է նախագծվել 1920-ական թթ.-ին: Երևանի բոլոր գլխավոր փողոցները տանում են Արարատ լեռան ուղղությամբ: Այդ լեռն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի համար: Չէ՞ որ Աստվածաշնչում նշվում է, որ Նոյան տապանը կանգ է առել հենց դրա գագաթին: Այսօր լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և հայերի մեծասմասնության համար սահմանը դժվարանցանելի է:


Հայերի նորագույն պատմությունը բնութագրվում է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Ցեղասպանությամբ: Հայերը սփռվեցին ողջ Թուրքիայով և Սիրիայով մեկ: Օսմանյան կայսրությունում հայերին քշել էին անապատներ, որտեղ նրանք մահանում էին տանջանքների մեջ կամ մահապատժի էին ենթարկվել: Մինչ այժմ էլ մարդկանց սրտերում խորը սուգ է ապրում: Խորհուրդ ենք տալիս ձեզ անպայման այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան: Լուսանկարները և պատմական նյութերը զգացմունքային առումով մեզ ցնցեցին և օգնեցին շատ բան հասկանալ: Հայաստանի պատմության պետական թանգարանը ներկայացնում է պատմությունը քարե դարից մինչև 20-րդ դարը և նույնպես շատ հետաքրքիր է: Ճիշտ է` միայն այս երկու թանգարանների անունները նշելն արդարացի չէ, քանի որ Երևանում կարելի է մի քանի օր անցկացնել միայն թանգարաններում:

 

Երրորդ պատճառ. սնունդ

Եթե դուք միս սիրում եք, ուրեմն դուք կսիրեք Երևանը: Լավ խորոված մատուցում են ողջ քաղաքում, բայց ճաշատեսակների ընտրությունը մեծ է: Ընդհանուր առմամբ, հայկական ուտեստներում լայնորեն օգտագործվում են համեմունքներ, սակայն չափի մեջ: Եթե ձեզ բավական չլինի հայկական խոհանոցի բազմազանությունը, ձեզ կառաջարկեն ճաշատեսակներ եվրոպական, ռուսական և միջինարևելյան խոհանոցներից` հաճախ հետաքրքիր սենթեզված տեսքով: Հրաշալի ուտեստներ Երևանում մատուցում են ամենուր` անկախ ձեր զբոսաշրջության բյուջեից: Դուք պետք է պարտադիր փորձեք հանրաճանաչ հայկական կոնյակը: Եթե ցանկանաք ավելի շատ բան իմանալ կոնյակի մասին, կարող եք շրջայց վերցնել Երևանի կոնյակի գործարանում:


Չորրորդ պատճառ. վախենալու ոչինչ չկա

Հայաստանում և հատկապես Երևանում մենք մեզ զգում էինք լիովին անվտանգության մեջ: Չնայած Հայաստանը սխալմամբ հաճախ նկարագրում են որպես վտանգավոր վայր, այստեղ գրպանահատի զոհ դառնալու հավանականությունը նույնքան է, որքան և ցանկացած եվրապական քաղաքում: Այստեղ ոչ ոք ահաբեկչության մասին չի լսել, կառավարությունն էլ կայուն է: Այստեղ գտնվելը իսկապես անվտանգ է և հրաշալի:

Հինգերորդ պատճառ. հետաքրքիր շրջայցեր

Երևանից կարելի է մեկնել հետաքիքիր մեկօրյա արշավների: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել Գեղարդի վանքի հին քարանձավները, հանգստանալ երևանյան տապից երկրի ամենամեծ լճի` Սևանի ափին:

Հոդվածի հեղինակները նշում են, որ Երևան այցելելու դեռ շատ ու շատ պատճառներ կան, քանի որ այն շատ բան կարող է առաջարկել: Սակայն ամենից լավ տարբերակն ինքնուրույն դրա մասին իմանալն է: Հեղինակները երաշխավորել են նաև, որ այցելությունը Երևան հաճույք կպատճառի: