14-10-2017 12:20

Երևանը տոնում է 2799 ամյակը

 

Հայկական մայրաքաղաքը վաղ առավոտից սկսել է քաղաքի օրվան նվիրված « Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությունները: Երևանի քաղաքապետարանը մանրամասն ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը:
Վաղ առավոտը ավանդույթի համաձայն նշանավորվել է Երևանի փողոցներում ջրցան մեքենաների տոնական շքերթով և հուշարձանների լվացման արարողությամբ:
Առավոտից Երևանում կբացվի երեք ցուցահանդես՝ ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» միջոցառումը Սարյանի պուրակում, «Երևանը գեղանկարներում»՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, « Հին ու նոր Երևան»-ը մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանին հարակից այգում (առաջինը կմեկնարկի 11:30-ին, երկրորդն ու երրորդը՝ 12:00-ին):
Սկսած ժամը 12:30-ից , ասվալտի վրա նկարելու սիրահարները հնարավորություն կունենան անել դա Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց: Իսկ արդեն 13:00 –ին, Մանկական զբոսայգում կմեկնարկի երեխաների համար նախատեսված տոնական ծրագիրը:
Քաղաքի տոնը կնշանավորվի նաև Ազատության հրապարակում «Սպորտային Երևանի»-ի ցուցադրական ելույթներով, որոնք կմեկնարկեն ժամը 13:00-ին և կտևեն մինչ 18:30-ը:
Ժամը 14:00-ից մինչ 19:00-ն մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում տեղի կունենա « Ես և Երևանը» մանկապատանեկան տոնական համերգը:
Մայրաքաղաքի առաջադեմ բնակիչներն ու հյուրերը ժամը 15:00-ից մինչ 18:00-ն կկարողանան այցելել «Կասկադ» ճարտարապետա-մշակութային համալիրում գտնվող « Խելացի Երևան» նորարարական հարթակ:
Ժամը 14:30-ից 15:30-ը Երևանի հենց սրտում՝ Ազատության հրապարակով դեպի Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ կանցնի փողային նվագախմբերի « Իմ սերը քեզ Երևան» տոնական շքերթը:


Այս օրը բոլոր միջոցառումները կանցնեն քաղաքի հանդեպ սիրո ոգով: Փոքր կենտրոնում 14:30-ից մինչ 22:30-ը կկազմակերպվեն «Սիրով Երևանին» երիտասարդական ֆլեշմոբներ:
Առաջին անգամ Երևանի Հանրապետության հրապարակում կանցնի օդապարիկների միջազգային փառատոն, որի բացումը տեղի կունենա 15:30-ին:
Իսկ արդեն ժամը 16:00-ին Էրեբունի փողոցում կսկսվեն ժողովրդական տոնախմբություններ՝ ժողովրդական ստեղծագործության շարժական ցուցահանդես, ազգային խոհանոց, էթնիկ զգեստների ցուցադրություն, ժողովրդական խաղեր:
Այդ նույն ժամանակ Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում կբացվեն « Զգա Երևանը» ֆոտո- տաղավարները: Կես ժամ անց Ազատության հրապարակի շրջանաձև պուրակում Երևանի շախմատի դպրոցների սաների միջև կմեկնարկի շախմատի առաջնություն:
Քաղաքի տոնի շրջանակներում Արգիշտի փողոցով և Իտալիայի ու Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով ընթանալու է տոնական հեծանվավազք, որը կմեկնարկի ժամը 17:30-ին:
Ջազի սիրահարները ևս չեն անտեսվի, նրանց համար նախատեսված համերգը կմեկնարկի ժամը 18:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ գրքամոլները կկարողանան այցելել Միսակ Մանուշյանի պուրակում գտնվող « Գրքի գիշեր» գրքերի տոնավաճառ, որը կմեկնարկի 18:30-ից և կտևի մինչ կեսգիշեր:
Երեկոն կնշանավորվի տարբեր ժանրերի երաժշտության սիրահարների համար նախատեսված մի շարք համերգներով. Դասական երաժշտության համերգ (Կոմիտասի պուրակ՝ 18:30-20:00), « Արևոտ Երևան» ( Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակ՝ 19:00-22:00), ռոք համերգ (Ազատության հրապարակ՝19:30-22:00), « Երևան՝ սիրո քաղաք» (Կասկադ՝ 20:00-22:00). Ժամը 20:00-ին Կարապի լճում կցուցադրվեն «Նայիր Երևան» հոլովակները:
Տոնի գագաթնակետը կդառնա Ազատության հրապարակում նախատեսված երիտասարդական դիսկոտեկը և ուղիղ ժամը 22:00-ի տոնական հրավառությունը: