Բավ է պառակտվել
09-04-2016 14:52

Երևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ղարաբաղ

Հայաստանի ԱԻՆ շենքի բակը մարդաշատ էր և աղմկոտ: Շուրջ մեկ տասնյակ մեքենաներ շարքով կանգնել էին՝ բեռնված պարենամթերքով՝ սկսած խտացրած կաթից, մրգերից մինչև հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ: Նրանք հրամանի էին սպասում, որպեսզի ուղևորվեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:
Այնուհետև ըստ ծրագրի՝ մարդասիրական օգնությունը կբաժանվի սահմանամերձ շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով:
Հայաստանի կառավարության որոշմամբ` Ղարաբաղի համար մարդասիրական օգնության հավաքի կազմակերպումը վերապահվել էր Հայաստանին ԱԻՆ-ին:

Մարդասիրական օգնությունը հավաքվել է տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ուսումնական հաստատությունների և շարքային քաղաքացիների կողմից:
«Հավաքվել է մարդասիրական օգնություն՝ հագուստ, սննդամթերք, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ: Մի քանի մեքենաներում տեղադրված են սառնարաններ՝ լի մսամթերքով և երշիկեղենով»,-  ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ մարդասիրական օգնությամբ մեքենաները երեկոյան կհասնեն Ստեփանակերտ:
Թեև սա առաջին նման ծավալով նախաձեռնությունն էր, այնուամենայնիվ ԱԻՆ-ում պնդում են, որ անհրաժեշտության դեպքում կհավաքեն այնքան օգնություն, որքան անհրաժեշտ է:

Մարդասիրական օգնությունից բացի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Մինչև հիմա գործում է ակտիվ հաշիվ, որի վրա ցանկացողները կարող են գումար փոխանցել՝ իրենց հայրենակիցներին աջակցելու համար:
«Այս ծանր պահին, երբ ճակատում իրավիճակն անհանգիստ է, ողջ Հայաստանը և հայ ժողովուրդը համախմբվել է և մեկ բռունցք դարձել»,- ասաց Գրիգորյանը: