Բավ է պառակտվել
27-08-2016 14:57

ՊՆ-ն հերքում է. Ադրբեջանն անօդաչու սարք չի խոցել

Նաօրեին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։  Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը  հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։ Ադրբեջանական լրատվական կայքերը հայտնում են, որ հետախուզական ԱԹՍ-ն իբր խոցել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ որևէ այլ պատասխանատու մարմին դեռևս որևէ բան չի հայտնել այդ մասին։ Ադրբեջանական կայքերը ԱԹՍ-ի խոցման որևէ ապացույց չեն տրամադրել։