27-05-2014 17:36

23-ամյա Նարեկը, ով մեղադրվում է մի շարք հանցանքներում, ուղևորվել է Մոսկվա-Երևան չվերթով

Օրերս ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 23-ամյա Նարեկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 7-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 359 հոդվածի 1-ին մասի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ եւ 363 հոդվածի 2-րդ մասի /Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով/ մեղադրանքով: Նա Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան: