Բավ է պառակտվել
16-08-2017 14:43

Երևանն ու Մոսկվան աշխատում են վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման ուղղությամբ

Հայաստանն ու Ռուսաստանը վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հետ կապված խորհրդակցություններ կանցկացնեն, համապատասխան որոշումն ընդունվել է Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստին, այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Հունիսի 1-ից ՌԴ-ում փոխադրումների ոլորտում աշխատող անձանց համար ուժի մեջ է մտել արտասահմանյան վարորդկան իրավունքի կիրառման արգելքը:
Ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պահանջը չի տարածվի փոխադրումների ոլորտում աշխատող այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են Ղրղզստանի, Բելոռուսի և Ղազախստանի քաղաքացի, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է:
Այդպիսով, փոփոխությունը ԵԱՏՄ անդամ երկրներից տարածվում է միայն Հայաստանի վրա:
Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքով, կտուգանվեն 10 հազար ռուբլու չափով, իսկ գործատուները, որոնց մետ նրանք շխատում են` 50 հազար ռուբլու չափով։
ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրված վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` Աստանայում:
Մասնավորապես, նիստի ընթացքում ԵԱՏՄ երկրների վարչապետերը Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին հանձնարարել են մինչև 2017 թ. օգոստոսի 20-ը խորհրդակցություններ անցկացնել երկու երկրներում տրված ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:
Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի կեսերին հայտարարել էր, որ վարորդական վկայականները ազգային փաստաթուղթ են համարվում և դրանց փոխադարձ ճանաչման հարցը պետք է կարգավորվի երկու երկրների միջև կոնվենցիաների մակարդակով: