Բավ է պառակտվել
11-01-2014 12:03

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հունվարի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ և մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: