20-09-2014 13:49

Էրդողանը Նյու Յորքում հանդիպելու է ԱՄՆ Հայ ռաքելական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 69-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնելու է ԱՄՆ:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք ՄԱԿ-ի 69-րդ գագաթնաժողովին Թուրքիայից մասնակցելու են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Քաղաքաշինության, Էկոնոմիկայի, Եվրաինտեգրման հարցերով նախարարները եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշվում է, որ բացի քաղաքական հանդիպումներից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպելու է ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդի, աշխարհի հրեաների կոնգրեսի պատվիրակության եւ ԱՄՆ մուսուլմանների համայքնի ներկայացուցիչների հետ: