Բավ է պառակտվել
26-04-2014 14:58

Էրդողանի հայտարարությանը կասկածով մոտենալը հայի մենթալիտետ է. Ս. Խուդոյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու հակասական տեղաշարժերը, հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները բարձրացնում են տագնապայնության աստիճանը:

Ըստ նրա, վերջին քսան տարիների փոփոխությունները նեվրոտիկ վիճակի են բերել, իսկ այդ իրավիճակը հստակ չի գիտակցվում:

Հոգեբանի կարծիքով հիմա մարդիկ ավելի հոռետես են դարձել:

Նա նշեց, որ այս օրերին հասարակության մեջ տագնապ է առաջացրել նաև իշխանությունում առկա անորոշությունը, կառավարության փոփոխությունը:

՛՛Այս փոփոխությունների ֆոնի վրա հետաքրքիր էր ընդդիմադիր դաշտի պահվածքը: Կիևի իրադարձությունները մեզ մոտ յուրահատուկ արձագանք ստացան՛՛,- նշեց նա:

Անդրադառնալով Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությանը, նա նշեց, որ այն ընկալվեց ըստ մեր ազգային մենթալիտետի, որում զգուշավորություն և չհավատալու վերապահում կա:

Նա նշեց, որ կասկածամտության հիմքում որպես կանոն տագնապն է:
՛՛Մենք մեր մտքերը, մեր զգացմունքները, հատկապես թշնամական, բարձրաձայն չպետք է հնչեցնենք: Վերցնենք այն տակտիկան, ինչ ունի մեր թշնամին: Հաղթել կարելի է թշնամու տակտիկայով գործելով՛՛,- հավելեց Խուդոյանը:

Ըստ նրա, մեր ազգի մեջ նաև զոհի սինդրոմ կա, Ցեղասպանությունը հզոր ազդեցություն է թողել և չէր կարող չթողնել:
՛՛Եթե պայմանները նպաստավոր լինեին, թուրքերը նույն բանը կանեին՛՛,- ասաց նա: