26-07-2016 11:32

Էրդողանը օգոստոսի 9-ին կայցելի Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ, հայտնել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը իր ռուսաստանցի գործընկեր Արկադի Դվորրկովիչի հետ հանդիպման ժամանակ:

«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է՝ մեր հարգարժան նախագահը հաստատել է, որ օգոստոսի 9-ին կլինի Պետերբուրգում»,- ասել է Շիմշեքը:

Թուրք վարչապետը հավելել է, որ երկրներին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կարգավորել երկկողմ հարաբերությունները:

Արկադի Դվորկովիչը նշել է, որ խոցված Սու-24-ի համար Թուրքիայի ներողությունը Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերականգնման հիմք է ստեղծել:

Ռուսասատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ճգնաժամն առաջացել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24-ը: Երկրների միջեւ հարաբերությունները սկսել են կարգավորվել միայն հունիսին, երբ Էրդողանը խոցված ինքնաթիռի եւ զոհված օդաչուի համար ներողություն էր խնդրել։

Էրդողանի այցը Ռուսաստան կկայանա Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքների ֆոնին: Ապստամբությանը մասնակցության կասկածյալների թվում են նաեւ ռուսական ռմբակոծիչը խոցած օդաչուները: Այժմ երկու օդաչուն էլ ձերբակալված են: