Բավ է պառակտվել
04-04-2014 15:27

Երևանի պետական համալսարանը Քեսաբահայերի աջակցության համար 1 մլն դրամ է հատկացրել

՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի բացած հաշվեհամարին, Երեւանի պետական համալսարանը 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերին օգնելու նպատակով: Իսկ ԵՊՀ ուսանողական խորհուրդը 500.000 դրամ է հատկացրել նույն նպատակի համար: «Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի եւ մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի եւ սիրիահայ ազգաբնակչությանը եւ պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը եւ համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները եւ համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: