Բավ է պառակտվել
22-02-2014 14:31

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել ՀՀ-ի՝ ՄՄ մտնելու որոշումը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ ակումբի առաջին թրեյնինգի մասնակիցների հարցերին, նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է առավել ամբիցիոզ բարեփոխումների անցկացմանը, սակայն բարեփոխումների շարունակման հարցը ՀՀ կառավարության որոշումն է։ ՛՛Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը եւ հարգում է գործընկեր երկրների ինքնիշխան որոշումները՛՛,-նշել է Հրիսթեան։

՛՛Մենք կշարունակենք համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համապատասխանում են Հայաստանի նոր պարտավորություններին:
Մենք պատրաստ ենք լսել ձեր գաղափարներն այն մասին, թե ինչպես շարունակել առաջ գնալ։ Մենք պետք է հստակ ոլորտներ քննարկենք, որոնց ուղղությամբ կտարվի համագործակցությունը՛՛:
Հրիսթեան ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հատուկ ուշադրություն կհատկացվի։

ԵՄ պատվիրակության ղեկավարն նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության 180 աստիճան շրջադարձից հետո բարեփոխումների գործընթացում չպետք է շրջադարձ լինի։

՛՛Հենց այս պատճառով ես աջակցում եմ Հայաստանում բարեփոխումների գործընթացին։ Իրոք, վստահության մակարդակի նվազում է գրանցվել, բայց իմ՝ որպես դիվանագետի աշխատանքը այս բացը վերացնելն է՛՛ - ասել է նա։