Բավ է պառակտվել
05-03-2015 17:38

Ծանոթությունների էլիտար կայքը արգելափակել է «ծերացած» օգտատերերին

 

Միայն գեղեցիկ մարդկանց համար ստեղծված ծանոթությունների միջազգային կայքը «մաքրել է» իր շարքերը: Մոդերատորները արգելափակել են երեք հազար օգտատերերի էջերը, քանի որ նրանք «ծերացել են»: Կայքի հեղինակների կարծիքով նրանք այլևս չեն կարող մնալ Beautifulpeople.com էլիտար հասարակությունում: Կայքը չպետք է դավաճանի իր առաքելությանը և պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին, քանի որ ակումբի անդամները հենց այդ հատկանիշների համար են նրանց գումար վճարում: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ «գորգի տակ թաքցնել» տգեղ մարդկանց», - հայտարարել է կայքի գործադիր տնօրեն Գրեգ Հոջը: Նա նաև խորհուրդ է տվել «անհույս» օգտատերերին իրենց երկրորդ կեսին փնտրել «ավելի հասարակ մարդկանց համար» ստեղծված ծանոթությունների կայքերում: Տվյալ կայքի համար դա առաջին սկանդալը չէ: 2011 թվականին համակարգչային «Շրեկ» վիրուսը թույլ տվեց կայքի չափահանիշներին ոչ համապատասխան 30 հազար մարդկանց գրանցվել Beautifulpeople.com կայքում: Այն ժամանակ կայքի «մաքրման» արժեքը կազմեց 62 հազար ֆունտ, սակայն նրանք այդ ծախսերը արդարացված համարեցին: