Բավ է պառակտվել
13-06-2014 10:03

Էլեկտրաէներգիայի թանկացումը ՀԷՑ–ի սխալ կառավարման արդյունքն է, Ռոբերտ Նազարյան

«Այն խոսակցությունները, թե էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով կթանկանա օգոստոսի 1-ից, կարծես իրականություն է դառնում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մեր այն հարցին, թե արդյոք անտաղանդ և ոչ օպտիմալ մենեջմենթի արդյունքում չի նաև որոշվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, վերջինս չժխտեց՝ ասելով. «Այո, մենեջմենթն էլ իր դերն ունի իհարկե»: Կարելի է ասել, որ այն վատ են իրականացրել կամ ընդհանրապես չեն իրականացրել, հանձնաժողովի նախագահը նշեց. «Նման գնահատական տալու համար անհրաժեշտ է աուդիտ կատարեին նրանց սեփականատերերը, որոնք բաժնեմաս ունեն պետական սեփականությունից, և ինչ-որ առումով, այո, թանկացմանը նպաստել է նաև մենեջմենթի լավ կամ վատ արդյունքները»»,–գրում է «Իրավունք»-ը: