Բավ է պառակտվել
06-06-2014 13:11

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը վերջինը չէ. Ա. Պողոսյան

Առանց էներգիայի տնտեսություն չի կարող լինել: Մոմի լույսի տակ ապրելու ճակատագիրը կրկին սպառնում է հայերին, այս կարծիքին է ՛՛Սպառողների միության՛՛ նախագահ Արմեն Պողոսյանը:Նա ապշում է, որ ողջ աշխարհում էներգակիրների պայքար են մղում, իսկ Հայաստանում էներգիայի ավելցուկ կա: Նա փաստում է, մենք մեր երկիրը մի անգամ արդեն կործանել ենք, ուստի այսօր պետք է եղածը գոնե պահպանել:

Բանախոսը սրտնեղում է, քանի որ այսօրվա վարած քաղաքականության արդյունքում հայտնվել ենք քարե դարում: Ըստ պահանջի չենք շահագործում ատոմակայանը, փոխարենը խոսում ենք արևի կամ քամու գերհզոր հնարավորությունների մասին: Մենք էներգիայի ավելցուկ ունենք, իսկ հարևանները՝ դեֆիցիտ:Այսօր հրատապ խնդիր է Հայաստանում նոր ատամոկայան կառուցելը, քանի որ նախկինի շահագործման ժամկետը լրանում է 2014 թ-ին:
Gisher.news-ի հետ զրույցում Արմեն Պողոսյանը նշեց, որ մենք այսօր կարկատաններով ենք աշխատում, իսկ Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանի կարծիքով տեխնիկան մարդու օրգանի նման չէ, այն չես կարող նորոգել, այլ հարկավոր է հիմնովին փոխել: Նույնը ատոմակայանի պարագայում կարելի է անել, սակայն արևի էներգիան ողջ աշխարհում ընդունելի տարբերակ է, բնավ չարժե անուշադրության մատնել այն:
Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, Պողոսյանը չշտապեց ուրախացնել, ըստ նրա սա դեռ վերջնական թանկացումը չէ: Ավելին ժողովուրդը կարող է միայն մի ձևով պայքարել այս ամենի դեմ, ճանապարհ կփնտրեն դեպի արտերկիր:

Ըստ բանախոսների վաղ թե ուշ ցանկացած ռեսուրս ենթակա է սպառման, նույնը կարելի է ասել և էլեկտրաէներգիայի, և գազի մասին: Ուստի պետք է փորձենք մտածել բնության այլ երևույթներն օգտագործելու վերաբերյալ: