Բավ է պառակտվել
02-07-2014 09:33

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացավ շանտաժի՞ արդյունքում

«Ըստ կառավարությունում թերթի աղբյուրի՝ էլեկտրաէներգիայի թանկացումը նաև շանտաժի արդյունքում եղավ, ընկերությունն սպառնացել էր՝ եթե գինը չբարձրանա, կրճատումներ կանի: Սակայն պատճառները միայն դրանք չեն. նուրբ՝ կոռուպցիոն մանիպուլյացիաներ ևս կան: Խոսքը ոչ միայն Վրաստանից Հայաստան ներկրվող էլէներգիային է վերաբերում, այլև Հայաստանից արտահանվող: Բանն այն է, որ ատոմակայանի էժան էներգիան, ըստ նույն աղբյուրի, արտահանվել է, դրսից գնվել է թանկ էներգիա՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: Ավելին, ներդրումներ գրեթե չեն եղել: «Անմխիթար է ոչ միայն ողջ համակարգի, այլև նախարարության շենքային վիճակը, եթե մտնեք նախարարի սենյակ, ձեզ կթվա, թե անցյալ դարի 30-ականներն են՝ գրեթե չի վերանորոգված»,–գրում է «Հրապարակ»-ը։