Բավ է պառակտվել
03-03-2016 14:52

Զբոսաշրջության ոլորտի զարգացումից կախված է Հայաստանի ապագան.մասնագետ

Զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան միտում ունի ավելանալու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբ»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, հայտնելով, սակայն, որ ներգնա տուրիզմի ոլորտում աննշան անկում է է եղել: «Տուրիզմը սիրում է լռություն, կայուն վիճակ, շատ երկրներում դա չկա, ի տարբերություն մեր երկրի: Սակայն զբոսաշրջության հետ կապված մեր երկրում այլ խնդիրներ կան: Պետք է կարողանանք նախապատրաստվել զբոսաշրջիկներին ընդունելու, որի հետ կապված շատ նրբություններ կան»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Նրա խոսքով, նկատվում է չինացի զբոսաշրջիկների աճ, բայց չինարենի տիրապետող զբոսավարների խնդիր կա. «Ամեն մի զբոսաշրջիկ մեզ համար ոսկու քաշ ունի, միջինում նա մնում է մեզ մոտ 5 օր և ծախսում է 1000 եվրո: Մենք պետք է կարողանանք զբոսաշրջիկ ընդունել, ինչը մեր երկրի համար մեծ նպաստ է»: