Բավ է պառակտվել
09-11-2017 14:15

Փորձագետն ահազանգում է. ՀՀ-ում մոտ 150 հազ երիտասարդ աղանդավոր է դարձել

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարբեր աղանդների երիտասարդ անդամների թիվը հասնում է 150 հազարի, այս մասին հայտարարել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
« Աղանդավորականությունը մեծ խնդիր է ողջ աշխարհի համար: Հայաստանում, ընդհանուր առմամբ, տարբեր աղանդավորական կազմակերպությունների է հարում մոտ 300 հազար մարդ»,- ասել է նա:
Ամարյանի խոսքերով, նման ապակառուցողական կազմակերպությունները սկսել են անչափահասներին իրենց շարքերը ներգրավելու ակտիվ գործընթաց:
«Երիտասարդությունը միշտ շարժիչ ուժ է եղել և չի մտածել իր արարքների հետևանքների մասին: Երիտասարդները կարևոր դեր են խաղում ցանկացած քաղաքական իրադարձության ժամանակ: Այդ իսկ պատճառով աղանդները տարատեսակ հնարքներով՝ կարիերայի աճով, ֆինանսական աջակցությամբ գրավում են նրանց»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքերով, աղանդավորականների շարքերը լքելու համար օգնության դիմող երիտասարդների թիվը չափազանց փոքր է: