Բավ է պառակտվել
09-05-2015 14:10

ԼՂՀ և ՀՀ նախկին նախագահները մասնակցել են մայիսյան եռատոնի միջոցառմանը (լուսանկարներ)

Արցախում  մեծ շուքով նշում են մայիսյան եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակը։

ՀՀ, ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակից երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, այնուհետև այցելեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն: