25-08-2016 11:33

Գևորգ Կոստանյանը վիրահատության է ենթարկվել

Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գևորգ Կոստանյանը Գերմանիայի հայտնի կլինիկաներից մեկում ողնաշարի ճողվածքի վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը լավ է անցել, այժմ Կոստանյանն ապաքինվում է։

Հավանաբար՝ նախկին գլխավոր դատախազը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին: Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների հետ կապված օգոստոսի 4-ին հրաժարական էր տվել Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնից: