Բավ է պառակտվել
09-02-2016 13:08

«Դոմոդեդովո» օդանավակայանի նախկին տնօրենին ձերբակալել են 2011թ.-ի ահաբեկչության գործով

ՌԴ քննչական կոմիտեից հաղորդել են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նախկին տնօրեն Վյաչեսլավ Նեկրասովին ձերբակալել են 2011թ.-ի ահաբեկչության գործով: Ձերբակալվել են նաև օդանավակայանի անվտանգությունն ապահովող երկու ընկերությունների նախկին ղեկավարները` АIRРОRТ МАNАGЕМЕNТ СОМРАNY LIМIТЕD ընկերության ներկայացուցիչ Սվետլանա Տրիշինային, «Դոմոդեդովո» ՓԲԸ նախկին ղեկավար Անդրեյ Դանիլովին: Նախօրեին դատարանը Սվետլանա Տրիշինայի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ձերբակալումը: Բասմանյան դատարանի մամուլի խոսնակ Յունոնա Ցարևան հաստատել է, որ երկուշաբթի օրը Տրիշինան ուղարկվել է մեկուսարան: Այսօր նիստ տեղի կունենա , որի ընթացքում նախաքննությունը միջնորդություն կներկայացնի Դանիլովի և Նեկրասովի ձերբակալության համար: Բոլոր երեքը կասկածվում են ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ կետով (անվտանգության պահանջներին չբավարարող աշխատանքների կամ ծառայությունների կատարում, որի արդյունքում գրանցվել է երկու կամ ավելի անձանց մահվան դեպք): Տվյալ վարույթի հարուցման մասին հայտնի է դարձել 2015 թ.հունիսի 8-ին: Քննչական մարմնի տվյալներով, այդ աշխատակիցների անփույթ գործողությունների պատճառով աճել է հանցագործների համար օդանավակայանի խոցելիության մակարդակը, ինչի հետեւանքով 2011թ.-ին Մագոմեդ Եվլոևը կարողացել է մուտք գործել «Դոմոդեդովո»-ի շենք և գործի դնել հագուստի տակ թաքցրած պայթուցիկ սարքը: Արդյունքում, 37 մարդ զոհվել է, իսկ 172-ը վիրավորվել: Կալանավորվածներից ոչ մեկը իրեն մեղավոր չի ճանաչում: Բոլոր երեք կասկածյալներ ձերբակալվել էին ավելի վաղ հարուցված ահաբեկչության քրեական գործի հետ կապված: Գործի քննությունը տևել է հինգ տարի, սակայն հետագայում հանցակազմի բացակայության պատճառով այն կարճվել է: Պարզվել է, որ այն ժամանակ, չկային փաստաթղթեր որ ահաբեկչական հարձակման սպառնալիքի առկայության դեպքում պետք է արձագանքեին օդանավակայանի անվտանգության աշխատակիցները: