Բավ է պառակտվել
05-02-2015 08:49

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվել է

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին՝ ուշ երեկոյան, հինգ ժամ տևած ուսումնասիրությունից հետո բավարարել է Հարկային տեսչության քննիչի խնդրագիրը Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին երկու ամսով ձերբակալելու մասին: Դատավարության ժամանակ Հակոբյանի ինքնազգացողությունը վատթարացել է, կանչվել է շտապ օգնություն: Նախկին պատգամավորը, ով կասկածվում է մի շարք քրեորեն պատժելի ֆինանսական հանցագործությունների մեջ, պատրաստվում էր իր կողմից նկարահանված ֆիլմի պրեմիերային: Նշենք, որ «Հիշողությունը» անվանմամբ ֆիլմը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեռ չի ցուցադրվել, սակայն արդեն  իսկ սուր քննադատություն է ենթարկվել սոցցանցերում: