Բավ է պառակտվել
15-02-2016 14:15

Մոսկվայում կրպակների ապամոնտաժումը ճակատագրական չի դառնա միգրանտների համար

Մոսկվայում կրպակների ապամոնտաժման հետեւանքով աշխատանքային միգրանտների զանգավածաբար Հայաստան չեն վերադառնա: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Ճիշտ է իրավիճակը կարող է խորանալ, եթե այս գործընթացը Մոսկվայից տարածվի նաեւ երկրի մյուս ռեգիոնների վրա, հավելել է նա: Մակարյանի խոսքով, առեւտրային կրպակների ապամոնտաժման պաշտոնական պատճառը Մոսկվայի բարեկարգումն է ու սանիտարական անվտանգության ապահովումը: Բայց իրական պատճառը կարող է նաեւ այն լինել, որ ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները ուզում են կրճատել կրպակների հետ կապակցված կոռուպցիան ու ստվերային բիզնեսը ու ավելի շատ հարկային մուտքեր ապահովել պետբյուջե: «Սա հատկապես կարեւոր է Ռուսաստանում տնտեսական դժվարությունների պայմաններում: Իհարկե միայն հայերին պատկանող կրպակները չեն ապամոնտաժել: Այլ բան է, որ նրանցից շատերը մինչեւ վերջին պահը կարծում էին, որ ամեն ինչ կհարթվի»,- նշել է Մակարյանը: