Բավ է պառակտվել
12-07-2014 14:47

«Մեր գործողության արդյունքում մոլորակին ու բնությանը հանում ենք մեր դեմ».բնապահպան

«Մայրաքաղաքում լավ բաներ կան` կանաչ տարածքների ավելացումը, գեղեցիկ նստարանները, բայց այդ բոլոր լավ երևույթները քաղաքաշինությունը մեկ վայրկյանում ջնջում է` մեծացնելով ռիսկերը», -այսօր լրագրողների հետ հանդիպմնա ընթացքում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը:
Ասուլիսին ներկա կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան էլ վստահ է, որ քաղաքային իշխանություններն ինչ-որ բան անում են քաղաքի համար, մասնավորապես, ամառվա շոգից կանաչ տարածքները պահպանելու համար, բայց այդ քայլերը դանդաղ են և թույլ: «մի կողմից կանաչ տարածքների պահպանման, Կենտրոնում նոր տարածքներ հիմնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց մյուս կողմից շատ տեղեր կան, որոնք անմխիթար վիճակում են»,-մանրամասնեց բնապահպանը:
«Մենք չենք հասկանում էկոլոգիայի հանդեպ մեր գործողության հետևանքները: Մենք չենք հասկանում, որ այս տարածքը կիսաանապատ է: Այն ժամանակ, որ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես այս մասին բարձրաձայնեցի, իսկ հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են: Որպեսզի մարդիկ կարողանան այստեղ ապրել, օձեր ու կարիճներ չլինեն, պետք է ֆաունան շատ լինի: Մենք Երևանը դարձրել էինք այդպիսին: Հյուսիսային պողոտան և նման կառուցապատումները Երևանին նորից դարձրին անապատ»,- ասաց Կ.Դանիելյանը:
Ըստ Տիկին Դանիելյանին խոսքի՝ բնական աղետների քանակն ու ուժգնությունն ամեն երկու տարին մեկ կրկնապատկվում է: Բնությունը հակահարված է տալիս մարդկությանը. «Մեր գործողության արդյունքում մոլորակին ու բնությանը հանում ենք մեր դեմ»,-նշեց բնապահպանը:
Gisher.news-ի խնդրանքով, անրադառնալով մարզերն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրենն ասաց. «Անվերջ բողոքում ու զարմանում են թե գայլերը հոշոտում են գառներին իսկ թրթուռները բերքն են ոչնչացնում: Սակայն չենք ուզում ընդունել, եթե թռչուններին ու անռատի մանր բնակիչներին ոչնչացնում ենք էլ ի՞նչ պատկեր ենք ակնկալում»: