Բավ է պառակտվել
07-11-2014 12:11

Հայաստանը տարեկան լքում և չի վերադառնում բնակչության 1%-ը.մասնագետ

«Մեր երկիրը տարեկան լքում և չի վերադառնում բնակչության 1%-ը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց  ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ու հավելեց. «Եվ սա ամենամեղմ գնահատականն է: Սա նշանակում է, որ տարեկան մեր առանց այդ էլ փոքրիկ շուկան 1%-ով կրճատվում է»: Մասնագետի խոսքով՝ 10 տարվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել 320 հազար մարդ: Անդրադառնալով այսօրվա պայմաններին, որոնք նպաստումեն արտագաղթի աճին, Ռուբեն Եգանյանը նշեց երկրում աշխատավարձի ցածր մակարդակը: «Երկրորդ տեղում  սոցիալ-բարոյական գործոնն է՝ ապագայի նկատմամբ անվստահությունը, երրորդում՝ աշխատատեղերի բացակայությունը», - փաստեց ժողովրդագիրը: Նրա խոսքով՝ հիմնականում հեռանում են սոցիալապես ակտիվ մարդիկ, որոնք չեն գերազանցում երկրի բնակչության 5-6%-ը: