Բավ է պառակտվել
01-08-2016 11:19

Երևանի ուղղությամբ ամենօրյա ավիաչվերթեր կիրականացվեն Սոչիից և Կրասնոդարից

Առաջիկայում Սոչիից և Կրասնոդարից չվերթեր կիրականցվեն դեպի Երևան, ինչպես նաև Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ, լրագրողներին հայտնել է ««ՅուՏէյր»- ուղևորատար ավիաուղիներ» ընկերության նախագահ Ալեքսեյ Բուդնիկը։ Երկուշաբթի օրվանից մեկնարկել են ամենօրյա թռիչքներ Սոչիի և Կրասնոդարի միջև։ Ավիաչվերթերը կիրականցվեն օրական երկու անգամ «ՅուՏէյր» ավիաընկերության չվացուցակով։ Միաժամանակ տոմսի նվազագույն արժեքը մեկ ուղղությամբ կկազմի 2 հազար ռուբլի (15 հազար դրամ)։

«Նոր չվերթերը կավելացնեն Կուբանի խոշոր քաղաքների հասանելիությունը, ինչը թույլ կտա բնակիչներին և հյուրերին արագ ու հարմարավետ թռիչքներ կատարել ճանապարհորդությունների և գործնական ուղևորությունների ժամանակ ամենապահանջված ուղղություններով։ Խոսքն ամենօրյա կանոնավոր ավիահաղորդակցության մասին է»,- ասել է Բուդնիկը։

Ավիափոխադրողը նախատեսում է զարգացնել ավիահաղորդակցությունը Կրասնոդարի երկրամասի և Հայաստանի միջև։ Այսպես, օգոստոսի 10-ից կբացվեն ամենօրյա ավիաչվերթեր Կրասնոդար-Երևան և Սոչի-Երևան ուղղություններով։ Չվերթերը կիրականացնեն Boeing 737-500 ինքնաթիռները, որոնք կարող են մինչև 116 ուղևոր տեղափոխել։