Բավ է պառակտվել
13-10-2016 10:36

Եգիպտոսն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Կահիրեն ռուսական զինվորականներին հրավիրել է հոկտեմբերի 15-26-ին համատեղ զորավարժությունների, որոնք անցկացվելու են եգիպտական տարածքում: Այս մասին հաղորդում է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Եգիպտոսը սատարել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված բանաձեւի մերժված ռուսական տարբերակը, որից հանվել էր Հալեպում ավիահարվածները դադարեցնելու պահանջը, որն առկա էր ֆրանսիական տարբերակում: Սա էլ չի ընդունվել Մոսկվայի վետոյի պատճառով:

ԱԽ-ում ռուսական դիրքորոշմանն աջակցությունը լարել է Եգիպտոսի հարաբերությունները հիմնական հովանավորի՝ Սաուդյան Արաբիայի հետ, որը դեմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցությանը:

Եգիպտոսի բանակի ներկայացուցիչ, գեներալ Մոհամմեդ Սամիրի տեղեկացմամբ՝ Էլ-Ալամեյն շրջանում նախատեսվում են եգիպտոսցի եւ ռուս պարաշյուտիստների համատեղ վարժանքներ: