Բավ է պառակտվել
21-10-2013 10:13

Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը

Գրողների միության նախագահ է ընտրվել գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Կիրակի կայացած Հայաստանի գրողների միության համագումարում տեղի ունեցած ընտրության ժամանակ Միլիտոնյանն ստացել է 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը ՝ 24, Ռոմիկ Սարդարյանը` 4 ձայն: Անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ:

Նշենք, որ Գրողների միության արտահերթ համագումարը տեղի ունեցավ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի անժամանակ մահից հետո: