Բավ է պառակտվել
22-09-2016 09:49

Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես են եկել մի շարք երկրների ղեկավարներ։