Բավ է պառակտվել
20-05-2015 15:22

Վարչապետն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը: