Բավ է պառակտվել
14-06-2014 14:28

Ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են անտրամաբանական իրավիճակի մեջ. մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ավտոմեքենաների հազարավոր սեփականատերեր, վարորդներ այնպիսի իրավիճակի մեջ են հայտնվել, որ իր մեջ որևէ տրամաբանական հիմք չի պարունակում. «Դա իրականացվում է օրենքի շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ըստ նրա՝ նման խնդրի պատճառը վարորդը, ով խախտում է անում և տուգանվում է՝ անկախ տեսուչի կողմից, թե արագաչափով ու տեսախցիկով նկարահանվելու դեպքում, ճանապարհային ոստիկանության կողմից ինչ-ինչ պատճառներով չի ծանուցվում, հետևաբար նաև խախտման համար չի վճարում, արդեն անմիջապես տվյալ վարորդը գործ է ունենում հարկադիր կատարողների հետ: «Սահմանադրության 31-րդ հոդվածը՝ գույքի բռնագանձումը կարող է կատարվել դատավարական համակարգով, վերացվել է անհասկանալի պատճառով: Բացի այդ, եթե տեսուչը ծանուցագիրը տանում է տվյալ հասցե, թակում է դուռը, այն չեն բացում, համարվում է ծանուցված»,- մանրամասնեց բանախոսն ու հավելեց. «Մեր ՀԿ-ն առաջարկել է, որ ցանկացած խախտում չպետք է գերազանցի 50 հազար դրամը, բայց մերժում է ստացել»: