Բավ է պառակտվել
23-05-2014 13:25

Տաքսիների կայանման հարցը մնում է օրակարգային.Աքիլես

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց օրակարգային՝ տաքսիների կայանատեղիներ չունենալու և դրանց պատճառով ստացված տուգանքների խնդիրների վրա: «Այսօրվա դրությամբ տաքսու վարորոդները Փոքր կենտրոնում տեղ չունեն կայանելու: Տաքսիստները ուղևոր են վերցնում կամ իջեցնում որևէ չթույլատրված տեղում՝ առաջին գոտուց դուրս, այն դեպքում, երբ կայանելու համար բոլոր գոտիները զբաղված են և միանգամից տուգանվում են: Ասենք եկել է Օպերայի տարածք, պետք է մտնի ստորգետնյա կայանատեղի, այնտեղ իջեցնի ուղևորին, ինչը շատ անհարմար է և ուղևորի, և վարորդի համար»: Բանախոսի խոսքով՝ Երևանում կա մոտ 18-20 հազար տաքսի մեքենա, իսկ նրանց համար ընդամենը հատկացվել է 75 կայանատեղի, որը չի բավականեցնի անգամ այն ժամանակ, երբ մեքենաների մեծ մասը լինեն երթևեկության մեջ: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության կազմակերպմանը և վարորդների կողմից անընդմեջ բարձրացվող մի շարք չլուծված խնդիրներին, Էդուարդ Հովհաննիսյանը առաջինը շեշտեց տուգանքների մասին ծանուցումների ոչ ճիշտ կազմակերպումը. «Երբ քաղաքացին այս կամ այն պատճառներուվ չի ստանում ՃՈ տուգանքի մասին ծանուցումը, միևնույն է նա օրենքով համարվում է ծանուցված: Այսինքն այդ որոշումը համարվում է իրեն հանձնված: Սա հակասում է փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքին»: