Բավ է պառակտվել
08-11-2014 11:15

ՌԴ-ում ձերբակալել են փրկագնի համար համերկրացիներին առևանգած ադրբեջանցիներին

Նոյեմբերի 6-ին Մոսկվայի քրեական հետախուզությունը վնասազերծել է փրկագին կորզելու նպատակով իրենց համերկրացիներին առեւանգած ադրբեջանական հրոսակախմբի անդամներին: 2014թ. օգոստոսին Բուլատնիկովսկի նրբանցքում անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով առեւանգել են մայրաքաղաքային գործարարին: Տղամարդուն նստեցրել են իրեն պատկանող «Մերսեդես» ավտոմեքենայի մեջ եւ տարել Մոսկվայի մարզ, որտեղ, ֆիզիկական բռնություն կիրառելով եւ դատաստան տեսնելու սպառնալիքով՝ նրանից պահանջել են 50 մլն ռուբլի: Առեւանգիչները ստացել են պահանջվող գումարի մի մասը եւ գործարարին ազատ արձակել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են առեւանգման եւ հափշտակության մեջ կասկածվող էթնիկ խմբի 5 անդամներին: