Բավ է պառակտվել
27-05-2014 17:28

ԵԱՀԿ առաքելության խմբի հետ կապը Դոնեցկում կորել է

ԵԱՀԿ դիտարկման առաքելության խմբերից մեկը, որն աշխատում է Դոնեցկում, կապի դուրս չի գալիս մայիսի 26-ի երեկոյից սկսած: Այս մասին հայտարարել են ԵԱՀԿ-ում: Խումբը կազմված է 4 մարդուց, որոնց հետ կապը կտրվել է երեկոյան ժամը 18-ից, երբ նրանք Դոնեցկի մարզում դուրս են եկել հերթական պարեկության:

՛՛Ներկայումս մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ օգտագործելով բոլոր մեր կապերը տեղերում: Ուկրաինայի կառավարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչները, տեղեկացված են իրավիճակի մասին՛՛,-ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում, որը հրապարակվել է կազմակերպության Facebook-ի էջում: