Բավ է պառակտվել
13-11-2014 16:09

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է ԼՂ-ում ուղղաթիռի խոցման հարցը

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ներառյալ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հաղորդագրությունն ուղեկցելով լուսանկարով:
«ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ներառյալ՝ երեկ ուղղաթիռի կործանումը»,- մասնավորապես գրել է նա: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: