Բավ է պառակտվել
08-07-2014 15:02

ԵԱՀԿ դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանին անցել է առանց միջադեպերի

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հուլիսի 8-ին դիտարկում է անցկացվել :

Դիտարկումն իրականացվել է Մովսես (ՀՀ Տավուշի մարզ) եւ Ալիբեյլ գյուղերի (Ադրբեջանի Թովուզի շրջան) ուղղություններով: Այն սկսվել է 12:19-ին եւ շարունակվել մինչեւ 12:27-ը:

Հրադադարի խախտումներ այդ ընթացքում չեն եղել: Դիտարկման մասնակից խմբերի միջեւ 650 մետր հեռավորությամբ տեսողական կապ է հաստատվել: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Քրիստո Քրիստովը:

Ադրբեջանի կողմից դիտարկումն անցկացրել են դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Փիթեր Սվեդբերգը:

Նշենք, առավոտից ադրբեջանական կողմը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ: