09-01-2014 13:17

Աբովյան քաղաքում թմրամոլներ են ձերբակալվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հունվարի 8-ին՝ ժամը 17.30-ին, թմրանյութ պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հովսեփ Ղ.-ին, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ին և 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ին, վերջինիս վերարկուի ձախ գրպանից, անձնական զննությամբ, հայտնաբերվել է ծալովի դանակ` 8.5 սմ շեղբի երկարությամբ:

Հովսեփ Ղ.-ն խոստովանել է, որ պատրաստում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց և իր բնակարանի խոհանոցից ներկայացրել է 12.7 գ շագանակագույն նստվածք, ապակյա սրվակ, 1.5լ և 1լ տարողության պոլիէթիլենային տարաներ` սպիտակավուն նստվածքով, 0.5 լ տարողությամբ աղաթթու, օգտագործած 12 ներարկիչ, յոդի տարա, «սոլպադեին» տեսակի դեղահաբի տուփ, շագանակագույն 30 գնդիկներ, շերեփ և բամբակ:

Ներկայացվածը և հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: